Վարչապետի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը մերժվել է

ՀՀ ԱԺ խորհուրդը մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն ներկայացրին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Ավելի վաղ, սակայն, ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստվում են վարչապետի իմփիչմենթի գործընթաց սկսել: Դրա համար նրանց անհրաժեշտ էր առնվազն 36 ստորագրություն։

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ուղերձ ընդունելու իմաստը չեն տեսնում, քանի որ կառավարությունն ու վարչապետը վայելում են ժողովրդի վստահությունը։

Կիսվել սոց․ ցանցերում