Անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքով մեր նպատակներին հասնելուն․ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոկում շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։

«Ջերմորեն շնորհավորում եմ գործընկերոջս և լավ ընկերոջս Միության նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով:

Քանի որ մենք գնում ենք ուժեղացված  երկխոսության և երկրների միջև անընդհատ աճող ամուր կապերի կառուցման ճանապարհով, ես անհամբեր սպասում եմ այս նպատակներին հասնելու մեր համատեղ աշխատանքին»,- գրել է նախարարը։

Կիսվել սոց․ ցանցերում