ՔԿ-ն Ստեփшնшկերտի նախկին քաղաքապետի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել

Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։

Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նիստը նշանակվել է հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում։

Հիշեցնենք՝ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է փաստաթղթերի կեղծման, խոշոր հափշտակության, խարդախության համար։

Կիսվել սոց․ ցանցերում