Ի տարբերություն 1967թ. 13-ի նամակի այլ հեղինակների, Գուրգեն Գաբրիելյանը եւ Մաքսիմ Հովհաննիսյանը չլքեցին Ստեփանակերտը: Եթե նրանք էլ հեռանային՝ հոգեւոր-մշակութային Ղարաբաղը մեռնելու էր: Այդ սերունդը՝ Գուրգեն Գաբրիելյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը, Վազգեն Օվյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հրաչյա Բեգլարյանը, Սոկրատ Խանյանը, Վարդան Հակոբյանը, Կոմիտաս Դանիելյանը, Նվարդ Ավագյանը, Էռնեստ Բեգլարյանը- ոչ միայն կենդանի է պահել հոգեւոր -հայկական Ղարաբաղը, այլեւ հասցրել ռենեսանսի: Հայերեն գիր ստեղծող մի նոր սերունդ դուրս է եկել Խորհրդային Ղարաբաղ թերթի եւ մարզային ռադիոյի գրական-գեղարվեստական հաղորդումների բաժնի շինելից՝ Սլավիկ Հարությունյան, Ռոբերտ Եսայան, Կիմ Գաբրիելյան, Նորեկ Գասպարյան, Հովիկ Մուսայելյան, Համլետ Մարտիրոսյան, Դավիթ Շիրինյան, Հրանտ Ալեքսանյան, Դավիթ Միքայելյան, Գագիկ Բեգլարյան, Արիս Գրիգորյան, Սեյրան Բալայան, Վարդգես Բաղրյան, Վարդգես Օվյան, էլի մի շարք անուններ, ում շարունակություն են Աշոտ Բեգլարյանը, Սուրեն Սարումյանը, Վիտալի Պետրոսյանը, Սերգեյ Սաֆարյանը, Ալիսա Բաղդասարյանը, Զարինե Սառաջյանը, Բորիկ Բաղրյանը., Վովա Հակոբյանը.. Երանի՜ նրանց, որ ննջում են հայրենի հողում: Երանի՜ նրան, որ ապոկալիպտիկ այս օրերին տողի, բառի, կետադրական, առոգանության նշանի թրթռոցով Երկրի պատկերն արթնացնելու սիզիփոսյան գործի վրա է: Բայց ասված է՝ ով համբերի, նա կփրկվի: Բազմավաստակ հայրենաստեղծի, հոգեւոր-հայկական Ղարաբաղի ռենեսանսի նվիրյալներից Գուրգեն Գաբրիելյան ծննդյան օրն է:
-Աղե արկանք, մաղե արկանք/Քեզանում կա էլա հարգանք:
