2018 թվականից ամենամեծ խնդիրը որին ես առնչվել եմ ԼՂ խնդրի հետ կապված եղել է հետևյալը․ 2018 թվականի ապրիլի դրությամբ ունեցել ենք իրադրություն, որ անխուսափելիորեն պետք է գնայինք կամ զիջումների կամ պատերազմի ճանապարհով։
Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես հարց եմ տվել ինձ՝ լավ էն զիջումը, կամ էն զիջումը անենք, որտեղ է կանգնելու այդ զիջումների ըթնացքը ու չեմ կարողացել պատասխանել այդ հարցին։
Հիմա ես այդ հարցի պատասխանն ունեմ ու դրա պատասխանը ՀՀ 29․743 հազար քառակուսի կմ-ն է, այն ժամանակ բոլոր առումներով ոչ թե շատ դժվար էր, այլ անհնար կլիներ, չնայած ճիշտ դա կլիներ, որ պետք է գայի ու ասեի՝ մենք պետք է համաձայնենք որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է լինի ինքնավարություն, այն տրամաբանությամբ, որ լինի ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական միավոր, այսինքն՝ համատեղ կառավարում և մեր զիջումների սահմանը պետք է լինի 29 հազար 743 քառակուսի կմ-ն։ Բայց իմ լեզուն չէր պտտվի, որ ես դա ասեի, բայց ինքնս ինձ չեմ կարողացել համոզել և դա իմ ամենամեծ սխալն էր ու ձախողումը»,- ասաց վարչապետը։
