Տեսանյութ․Ուզում եք գուբեռնիայում լինեք թեմակալ առաջնորդներ, սարկավագներ՝ կայսրի տիարպետության ներքո․ վարչապետը՝ ընդդիմադիրներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ ահրցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ընդդիմության կողմից իշխանությանը Լեռնային Ղարաբաղի հետ կապված մեղադրանքներին։

«Մենք գնացել ենք ԼՂ կարգավիճակի հետևից, ասել եմ՝ այդ նշաձողը պետք է իջացնեք։ Հարցրել եք՝ ի՞նչի, ես պատասխանել եմ։

Վերադառնանք 2023 թվականի սեպտեմբեր ամիս․ ամբողջջ ընդդիմությունն ու ԼՂ գործընկերները ինձ մեղադրում էին նրա համար, որ իբր չեմ թողնում ԼՂ ժողովուրդը Լեռնային Ղարաբաղից դուրս գա։ Դուք և ձեր կողմից նշանակված իշխանությունը դատարկեց Լեռնային Ղարաբաղը, բա ո՞րտեղ էին կարգավիճակ ստանալու։ Ասում էի՝ լսե՛ք, դուք հասկաանում եք՝ ի՞նչ եք ուզում հիմա անել․․․ դուրս գանք, դուրս գանք․․․․Սոցցանցերով, հասարակական կազմակերպություններով պատին էիք դեմ տալիս, թե ես չեմ թողնում, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա։

Մենք իրենց ասել էինք, թե ինչ պետք է անեին այդ խնդրի լուծմանը հասնելու համար, դուք էիք, որ այս ամբիոններից ասում էիք ու զանգում էիք այնտեղ ասում՝ չէ, չանեք դա, արեք հակառակը, վեր կացեք, եկե՛ք»,- ասաց վարչապետը։

Նրա դիտարկմամբ՝ ընդդիմությունը 1998 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգտագործել է իշխանությունը պահելու համար․ «Դուք թքած ունեիք ԼՂ ճակատագրի վրա, քանի որ ցույց էիք անում այստեղ ու 3-4 հազար մարդուց ավելի չէր հավաքվում, ձեզ ցույցի մասնակից էր պետք, ԼՂ ժողովրդին էնքան թունավորեցիք ՀՀ կառավարության և Հայաստանի ժողովրդի դեմ։ Այսօր դուք իրանց բերել եք որպես ցույցի մատերիալ՝ 5000 դրամով ցույցերին բերելու համար, սա է ձեր ճշմարտությունը։

Հիմա էլ ուզում եք նույնը անեք ՀՀ ժողովրդի հետ, որ ուզում եք գուբեռնիայում լինեք թեմակալ առաջնորդներ, սարկավագներ խորաններում խունկ ծխելով՝ կայսրի տիարպետության ներքո»։

Կառավարության ղեկավարը ընդգծեց, որ ՀՀ ընդդիմության համար ԼՂ ժողովուրդը եղել է, կա և կլինի իշխանությունը պահելու միջոց․ «Դուք թքած ունեք ԼՂ ժողովրդի, Հայաստանի ու ՀՀ ժողովրդի վրա, դուք հացկատակներ եք»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում