Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կիրակի իր պատվիրակության հետ ժամանել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք՝ մասնակցելու Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրագործման շուրջ բարձր մակարդակի բանակցություններին։ Այս մասին, Xinhua-ի փոխանցմամբ, հայտնել են Պակիստանի վարչապետի գրասենյակից։
Ըստ պաշտոնական հայտարարության՝ Շարիֆը բանակցություններին կմասնակցի Պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Սեյեդ Ասիմ Մունիրի հետ։
Բարձր մակարդակի հանդիպումը, որը կայանալու է կիրակի՝ Բյուրգենստոկում, կենտրոնանալու է Իսլամաբադի հուշագրի իրագործման վրա։ Այս փաստաթուղթն ստորագրվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու նպատակով։
