Պակիստանի պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆի գլխավորությամբ, ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Պակիստանի կառավարության ղեկավարի գրասենյակը։
Շարիֆը Պակիստանի պաշտպանության ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ միասին կմասնակցեն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ բարձր մակարդակի բանակցություններին, որոնք տեղի կունենան այսօր Բյուրգենշտոկում, տեղեկացրել է գերատեսչությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեյցարիա էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
