ՀՀ-ում ոստիկանը ծшռայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանին. վարչապետ

«2006 թվից ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական գործունեություն եմ ծավալել. ձերբակալվել եմ, կալանավորվել եմ, դատապարտվել եմ, բերման եմ ենթրկվել և այդպես շարունակ»:

Այս մասին այսօր՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՆԳՆ ոստիկանությանը:

«Եթե ես այդ կարծիքի լինեի, 2018 թվականին վարչապետ դառնալով այդ բոլոր ոստիակնենրին կասեի՝ ցուցակը տվեք բոլորին գործիք կհանեմ: Ես մի մարդու հետևից չեմ գնացել, որովհետև մարդն իր աշխատանքն է արել, և ես այդպես էլ ընկալել եմ:

Ես ձեզ զավեշտալի դեպք ասեմ, 2018 թվականի չեմ հիշում որ օրն էր, ինձ բերման ենթարկեցին, այն տղաները, ովքեր բերման ենթարկեցին, ընդ որում բավականին կոպիտ, դրանից տասնքանի օր հետո ես իրենց տեսա իմ անվտանգությունը ապահովողների մեջ, նայեցի, իրենք մի պահ այլայլված հայացքով ինձ նայեցին, ժպտացի ու անցա, և վերջ, այդ թեմաին անդրադարձ չի եղել ու չի լինի:

Ինքը և իրենք ոչ թե իշխանությանը, իրենք պետությանն են պետք, իրենք ծառայում են պետությնաը, ՀՀ-ում չկա ոստիկան որ ծառայում է Նիկոլ Փաշինյանին, ՀՀ-ում կա ոստիկան, որ ծառայում է ՀՀ-ին, վերջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում