Հայտնաբերվել են Երևանի ռեստորաններից մեկից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար դոլար հափշտակած անձինք

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչության ծառայողները, իրականացնելով հսկայածավալ ճիշտ և գրագետ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, Երևանում բացահայտել են առանձնապես խոշոր չափի գողության դեպք։

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործողռեստորանային համալիրներից մեկի սրահից առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են մեկնել ոստիկանները:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ու նշված ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, որ հունիսին ինքը իրենց մոտ որպես հաշվապահ աշխատողներից մեկին ի պահ է հանձնել իրեն պատկանող 53 մլն 500 հազար ՀՀ դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար՝ հանձնարարելով, որպեսզի հաշվապահը գումարը պահի «Վալենսիա» համալիրում գտնվող սենյակներից մեկում եղած չհրկիզվող պահարանում։

Արդեն սեպտեմբերի 16-ին տնօրենն աշխատակցից պահանջել է, որպեսզի նշված գումարից իրեն բերի 2 մլն դրամ, սակայն կարճ ժամանակ անց տեղեկացել է, որ անհայտ պայմաններում չհրկիզվող պահարանից ամբողջ գումարը անհայտացել է։

Մինչ քննիչները աշխատել են դեպքի վայրում, ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները պարզել են՝ ով է գողությունը կատարել:

Նույն օրը քրեական ոստիկանները նրանց հայտնաբերել են, ապա՝ անձնական ունեցվածքի գողություն և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխել են Երևան քաղաքի քրեական վարչություն։

Կիսվել սոց․ ցանցերում