NASA-ն ներկայացրել է «SpaceX Crew-14» առաքելության անձնակազմի կազմը։ Չորս տիեզերագնացներ երեք տիեզերական գործակալություններից Միջազգային տիեզերակայան կմեկնեն 2027 թվականի գարնանը։
NASA-ի տիեզերագնացներ Քեյլա Բարոնն ու Քրիս Բիրչը առաքելության ընթացքում կծառայեն որպես տիեզերանավի հրամանատար և օդաչու։ Նրանց կմիանան Ճապոնիայի JAXA-ի տիեզերագնաց Մակոտո Սուվան և «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց, ազգությամբ հայ Արություն Կիվիրյանը՝ որպես առաքելության մասնագետներ։
Անձնակազմը կիրականացնի գիտական հետազոտություններ և տեխնոլոգիական փորձարկումներ, որոնք պետք է օգնեն նախապատրաստվել Լուսին և Մարս ապագա առաքելություններին և օգտակար լինեն նաև Երկրի վրա։
