Նավթի գները կրկին աճել են

Երկուշաբթի օրը նավթի գները աճել են ավելի քան 1%-ով այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժեց Իրանի հակամարտության կարգավորման և Հորմուզի նեղուցի վերաբացման խաղաղության առաջարկը։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են 1,32 դոլարով կամ 1,27%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 105,64 դոլարի, իսկ ամերիկյան West Texas Intermediate (WTI) տեսակի նավթը վաճառվել է 93,11 դոլարով՝ աճելով 70 ցենտով կամ 0,76%-ով:

Իրանը անցյալ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարեց խաղաղության առաջարկի մասին՝ նշելով, որ այն ամերիկյան կողմին է փոխանցվել Կատարի միջնորդների միջոցով: Շաբաթ օրը Թրամփը հայտարարեց, որ մերժել է պլանը, սակայն կիրակի օրը Axios-ին տված հեռախոսազրույցում նշեց, որ ակնկալում է ամերիկացի բանագնացների մասնակցությունն այս շաբաթ նախատեսվող լրացուցիչ բանակցություններին:

«Աշխարհաքաղաքական ռիսկերը շարունակում են բարձր մնալ, քանի որ հուսիներն ու Իրանը շարունակել են իրենց հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա՝ խոցելի թողնելով տարածաշրջանային մատակարարման հոսքերը»,- նշել են ANZ-ի վերլուծաբաններն իրենց տեսությունում:

Կիսվել սոց․ ցանցերում