ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը՝
• Անմիջապես և մանրակրկիտ լվացեք վերքը օճառով և առատ հոսող ջրով` առնվազն 15 րոպե։ Հնարավորինս շուտ դիմեք բժշկական օգնության՝ անկախ վերքի չափից կամ խորությունից։
• Բժշկի նշանակմամբ ստացեք կատաղության դեմ պատվաստումները։ Անհրաժեշտության դեպքում կկիրառվի նաև կատաղության դեմ իմունոգլոբուլին։
Ինչո՞ւ են պատվաստումները խիստ կարևոր
• Կատաղության կլինիկական ախտանշաններն ի հայտ գալուց հետո, այն գրեթե միշտ ավարտվում է մահվան ելքով։
• Կենդանու կողմից վնասվելուց հետո ժամանակին իրականացված կատաղության դեմ պատվաստումները կանխում են հիվանդության զարգացումը։
• Հետևաբար, պատվաստումները ոչ միայն կանխարգելիչ, այլև կյանք փրկող նշանակություն ունեն։
Ինչպե՞ս է փոխանցվում կատաղությունը
• Վարակումը կարող է տեղի ունենալ հիվանդ կենդանու կողմից՝ կծելու, ճանկռելու, վնասված մաշկը կամ լորձաթաղանթները թքոտելու միջոցով։
• Վարակի հիմնական աղբյուր կարող են լինել շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները և այլ կաթնասուններ։
Հետևաբար`
- Խուսափեք թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։
- Կենդանիների կողմից վնասվելու ցանկացած դեպքում անմիջապես դիմեք բժշկական օգնության։
- Կատաղություն հիվանդությունը հնարավոր է կանխարգելել միայն ժամանակին բժշկին դիմելու և նշանակած կատաղության դեմ պատվաստումների ամբողջ կուրսը ստանալու դեպքում։
- Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութերով:
- Ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին կատաղության դեմ պատվաստումներ կարելի է ստանալ հետևյալ բժշկական կենտրոններում.
Երեխաների համար՝
- Արաբկիր ԲՀ
- Սուրբ Աստվածամայր ԲԿ
- Ուիգմոր Կանանց և երեխաների հիվանդանոց
- Մուրացան ՀՀ
- ՀՀ մարզերում գործող ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպություններ
Մեծահասակների համար՝
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ Արմենիա ԲԿ
- Էրեբունի ԲԿ
- Աստղիկ ԲԿ
- Շենգավիթ ԲԿ
- «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ
- «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր
- ՀՀ մարզերում գործող ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպություններ
Մի՛ հետաձգեք բժշկին դիմելը։
