Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, ոստիկանական պատը ճեղքելու փորձ կատարելիս վերցրել են ոստիկանների սաղավարտներ ու մահակներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:
«ՆԳՆ ոստիկանությունը վերստին կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ զերծ մնալ հակաիրավական գործողություններից, չհրահրել բախումներ։
Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ցուցարարները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, վիրավորական արտահայտություններ հնչեցրել:
