«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման գործողություններին, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում ոստիկանության նկատմամբ իրականացրած սադրանքներին:
«Ահա այսպես պատրաստված, հրահանգավորված մանրացնում են քարերը և նետում ոստիկանների ուղղությամբ։
Ակնհայտ է, որ այս սադրանքը շատ մանրամասն պլանավորված էր, բոլորը գիտեին իրենց դերերը, գիտեին՝ ինչով է պետք հարվածել ոստիկաններին, ինչպես կոտրել ցանկապատը։
Այս բռնարարների հավաքը ոչ մի կապ չունի խաղաղ ցույց հասկացության հետ»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:
