Վիրшվորում ստացած ոստիկանների թիվը հասել է 17-ի. ՆԳՆ

Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի կազմակերպած ու գլխավորած հավաքի ժամանակ քաղաքացիների գործողությունների հետևանքով տուժած ոստիկանների թիվը հասել է 17-ի:

Այս մասին  «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից:

Նրանք վնասվածքներ են ստացել ոտքերի, ձեռքերի, գլխի ու դեմքի շրջանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:

Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ:

Գործողությունների հետևանքով տուժել են նաև ցուցարարներ:

Կիսվել սոց․ ցանցերում