«Հայաստան» դաշինքը նոր՝ վեղարով Նաիրի Հունանյանի տրոյական ձին է ԱԺ-ում. Կոնջորյան

«Ցանկանում եմ արձանագրել, որ երեկ «Հաաստան» խմբակցությունը հանդես էր գալիս տրոյական ձիու կարգավիճակով»:

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայոկ Կոնջորյանը՝ անդրադառնալով երեկվա դեպքերին:

«Բանն այն է, որ իրենց կողմից իրենց շարժման առաջնորդ հռչակված վեղարով նեռի ներկայացուցիչը, ով երեկ այդ դեպքերից մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում խոսում էր ներքին թշնամիների մասին՝ մատնացույց անելով մեզ, ապա հայատարարում, որ իրենք պիտի մտնեն Ազգային ժողով, և դրանից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինիքի ներկայացուցիչ պատգամավորները, ովքեր դրսում միտումնավոր և նպատակադրված սադրում էին իրավիճակը՝ հրմշտում և բռնություն գործադրում ոստիկանների նկատմամբ և փորձում ժողովրդի հետ ներխուժել Ազգային ժողով, ոչ ոքի համար անակնկալ չի չէ՞, թե ի՞նչ էին ուզում նրանք անել»,- ասաց Կոնջորյանը:

Ապա շարունակելով նկատեց. «Այնուհետև վեղարով առաջնորդի կողմից հայտարարվեց, որ նրանք փնտրում են նաև վարչապետին՝ հաշվեհարդար տեսնելու համար, սա ըստ էության ահաբեկչության փորձի հստակ դրսևորում էր»:

Անդրադառնալով պարտագամովր Արծվիկ Մինասյնաի ելույթին, Կոնջորյանն ասաց. «Այն որ Արծվիկ Մինասյանն այստեղ խոսում է մարտի 1 անելու տարօրինակ մղումների մասին, փորձում է ըստ էության կոծկել երեկ Հայաստանում երկրորդ նոյեմբերի 9-ը իրկանացնելու իրենց այլանդակ ծրագիրը, երբ այն ժամանակվա ԱԺ նախագահ Աարատ Իիրզոյանի նկատմամաբ սպանության փորձ կատարվեց: Մենք հիշում ենք, որ նույն նոյեմբերի 9-ի գիշերը՝ նույն խառնամբոխը՝ նույն շեֆերի ուղղորդմամբ փորձում էր գտնել վարչապետին և հաշվեհարդար տեսնել, նույն բանը՝ նույն խոսույթով, նույն ղեկավար կազմի միջոցով տեղի էր ունենում երեկ և փորձ էր արվում ՀՀ-ում իրագործել 2-րդ նոյեմբերի 9-ը, իսկ հաջողության պարագայում երկորդ «Հոկտեմբերի 27»:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների երեկվա վարքին ու սադրանքներին Կոնջորյանը նկատեց՝ որ «Հայաստան» դաշինքը նոր Նաիրի Հունայանի տրոյական ձին էր՝ ԱԺ-ում նստած. «Եվ իրենք նպատակաուղղված կերպով իրենց պատգամավորներին ուղարկել էին դուրս, որպեսզի այնտեղ իրավիճակը սադրեն, առաջի սադրանքը իրագործել են ըստ էության «Հայաստան», և Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները, որոնք փորձում էին տաքացնել ժողովրդին և հարձակում գործել խորհրդարանի վրա, սա ոչ այն ինչ է քան ահաբեկչության փորձ:

ՀՀ իրավապահ մաիմինները երեկ կանխել են Հայաստանում 2-րդ Հոկտեմբերի 27-ը, կանխել են ՀՀ-ում երկրորդ պետության գլխատումը, ՀՀ-ն գուբեռնիա դարձնելու նպատակաուղղված ծրագիրը»:

Կիսվել սոց․ ցանցերում