Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ճանապարհին պшյթյունից տուժածների առողջական վիճակի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Երևան-Սևան ճանապարհին՝ գազալցակայանում, օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակին:

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու բուժառուներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, մյուսի առողջական վիճակը դեռ ծայրահեղ ծանր է»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ մնացածի կյանքին վտանգ չի սպառնում:

«Մնացած բուժառուները, որոնք միջին այրվածքներ էին ստացել, դրական դինամիկա ունենք, նրանք դեռ կշարունակեն բուժական ընթացքը, բայց արդեն կարող ենք հանգիստ լինել նրանց համար»,- հավելեց Ավանեսյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ընդհանուր առմամբ, բուժօգնության էր դիմել 7 քաղաքացի։

Կիսվել սոց․ ցանցերում