2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար

Առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք ճանապարհների շինարարական աշխատանքների, դրանց հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև ավարտված ճանապարհների՝ վերջին 5 տոկոսի վճարման համար:

Այս մասին որոշման նախագիծը Կառավարության նիստին ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ մանրամասնելով.

«Նախագծով առաջարկվում է վճարել 2 մլրդ 830 մլն դրամ 4 ճանապարհահատվածի շինարարության և դրանց տեխնիկական ու հեղինակային հսկողության համար և 2 ճանապարհահատվածի ավարտականների համար: Ընդհանուր 22 կիլոմետր է, 10 կիլոմետրը՝ միջպետական, 12 կիլոմետրը՝ տեղական ճանապարհներներն են»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է այդ ճանապարհները, այդ թվում՝ Գեղամա սարից դեպի Արեգունի 5,3 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը:

«Սա շատ կարևոր սահմանահատված է, որովհետև, ըստ էության, պարփակում ենք Սևանա լճի շուրջ ճանապարհը: Այսինքն՝ Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ, որը նաև տուրիզմի զարգացման առումով շատ էական նշանակություն ունի»,- ասել է Փաշինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում