Չե՞ք ուզում ՀԱԵ-ին ասեք՝ կաթողիկոս, դու օրհնել ես Բագրատի ղեկավարած շարժումը, որը հшրձակվել է ԱԺ-ի վրա. Հովհաննիսյան

«Ակնկալում եմ, որ հարցադրումներ կհնչեն, թե ինչպես է եղել, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ առաջին անգամ նման հարձակում է տեղի ունենում Հայաստանի պետականության վրա՝ կաթողիկոսի օրհնությամբ»:

Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով լրագրողներին:

«Հարգելի լրագրողներ, չե՞ք ուզում հարցումներ ուղարկել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներին, ասեք՝ կաթողիկոս, դու օրհնել ես Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը, ով հստակ պլանավորված հարձակվել է Ազգային ժողովի վրա, պետական ինստիտուտների վրա, Կառավարության վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ կաթողիկոսի օրհնությամբ: Ես ակնկալում եմ, որ այս հարցադրումները կանեն հասցեատերերին, թե ինչպե՞ս կազմակերպվեց սադրանք Ազգային ժողովի ներսում՝ տաքացնելով դրսում, ու Բագրատն էլ Բեթմենի նման վազում էր ոստիկանների վրա: Գնացեք այդ հարցերը տվեք համապատասխան մարդկանց»,- ասաց նա:

Պատգամավորը նաև նկատեց՝ «2020 թվականի նոյեմբերի 9-ին կաթողիկոսը ստվերային էր՝ բացահայտ չէր օրհնել, իսկ նույն բորենիները կարողացել են ճեղքել Ազգային ժողովի, Կառավարության շենքերը»:

«Հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ: Հիմա էլ էին նույնն ուզում անել՝ վերջնականապես ՀՀ կառավարումը արտաքին ուժերին հանձնելու և ՀՀ-ն գուբերնիա սարքելու համար: Ոստիկանության գործողությունների համաչափությունը ևս կարևորագույն հարց է, բայց, երբ որ դրանից առաջ քարերը մանրացնում են, Բագրատն ասում է՝ սիրելի ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները, հետո քարով տալիս է ոստիկանի գլխին»,- ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե՞ Բագրատն է խփում, Հովհաննիսյանը արձագանքեց. «Բագրատն է տալիս, Բեթմեն Բագրատը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Կիսվել սոց․ ցանցերում