Ամենասարսափելին այն է, որ նա մեզ ապուշի տեղ է դրել, իսկ մենք իրենից խելոք ենք ու իր պատկերացրած ապուշը չենք…

Ամենասարսափելին միայն այն չէ, որ շարժման առաջնորդի կապը կրեմլյան օրակարգի հետ անվիճելի է։ Ոչ մի խնդիր չէ այն, որ նա իրեն ընդդիմադիր է դիրքավորում։ Ամենասարսափելին այն է, որ նա մեզ ապուշի տեղ է դրել, չգիտես թե ինչու համարում է, որ մենք իրավաչափ պետք է համարենք այն, որ ինքը մի քանի հազարով իրավունք ուներ ներխուժել ԱԺ, պահանջել ոտքի վրա, առանց ընտրության կամ իմպիչմենթի գործընթացի այդ մի քանի հազարի պահանջով վերանայել համապետական ընտրությունների արդյունքներն ու իրեն հանձնել ժողովրդին պատկանող իշխանությունը, ու որ երեկ փոքրաթիվ խմբով գրոհի փորձի ու մարդկանց պատճառված մարմնական վնասվածքների համար ինքը պատասխանատու չէ…
Իսկ մենք իրենից խելոք ենք ու իր պատկերացրած ապուշը չենք…
Կիսվել սոց․ ցանցերում