ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է վերելակում տեղի ունեցած մի խոսակցություն։
«Այսօր վերելակում մի տղա բարևեց և ժպտալով հարցրեց.
-Բերտրան Ռասսել կարդացե՞լ եք,
-Այո, որոշ բաներ,
-Սենց պատմություն ունի`մի տերտեր երազի մեջ գնում ա դրախտ, բայց դրախտի դարպասները փակ են լինում ու նրան ներս չեն թողնում: Վերելակի դռները բացվեցին, երկուսս էլ ժպտալով, առանց անուն տալու, հասկացանք, թե ով է այն տերտերը, որի առջև դրախտի դարպասները հաստատ փակ են լինելու»,- գրել է Կոնջորյանը։
Աղբյուրը՝
https://www.armtimes.com/hy/article/289603
