Կոմիտասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից․ ըստ տանտիրոջ՝ պայթել է գազաբալոնը

Հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 49/4 շենքի 6-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տարածքից տարհանել են մի քանի տրանսպորտային միջոցներ, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է: Տեղում մի տղամարդ որը ներկայացել է բնակարանի  սեփականատեր, ասել է, որ հրդեհի պատճառը 3 կիլոգրամանոց գազաբալոն է եղել։ Ունեցել է գազի արտահոսք, ապա պայթել է։ Կրակը շատ արագ տարածվել է։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան:

Կիսվել սոց․ ցանցերում