Բաղրամյան պողոտայում կիրառվել են բացառապես լուսաձայնային, ոչ բեկորային նռնшկներ, դրանք թпւրքական չեն․ Ֆիդանյան

Բաղրամյան պողոտայում կիրառվել է բացառապես լուսաձայնային, ոչ բեկորային նռնակներ։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

Կան տեղեկություններ, որ կիրառված նռնակները թուրքական արտադրության են։ Այս մասին, ըստ Պետրոս Ղազարյանի, հայտարարել է Գալստանյանը։ Պատասխանելով դիտարկման՝ Ֆիդանյանը վստահեցրեց, որ այդ տեղեկությունը ևս չի համապատասխանում իրականությանը։

«Ոչ թուրքական չեն միանշանակ»,- ասաց Ֆիդանյանը։՝

Ֆիդանյանը փաստեց, որ ոստիկանությունը մինչ հատուկ միջոցի կիրառումը կոչ է արել, կանանց, երեխաներին, ծերերին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին կենտրոնական հատվածներից առավել ապահով վայր տեղափոխվել։

«Հայտարարությունը մի անգամ չի արվել, երկու անգամ չի արվել։ Մի քանի անգամ հստակ հայտարարել են որից հետո նոր կիրառվել է հատուկ միջոց՝ առկա իրավիճակը գնահատելուց հետո միայն»,- ասաց Ֆիդանյանը՝ փաստելով, որ լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ և այլ քաղաքացիներ առավելապես տուժել են ոչ թե հատուկ միջոցների կիրառումից, այլ բախման արդյունքում։

Կա կարծիք, որ հատուկ միջոցները ժամկետանց են եղել, ինչի հետևանքով եղել են բեկորային վնասվածքներ։

Ֆիդանյանը մեկ անգամ էլ շեշտեց, որ բեկորային վիրավորումներ չեն եղել, իսկ կիրառված հատուկ միջոցները եղել են ժամկետի մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:

Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ: Գործողությունների հետևանքով տուժել են 100-ից ավելի անձինք, որոնցից 17-ը՝ ոստիկան:

Կիսվել սոց․ ցանցերում