Գյումրիում բախվել են մեքենաներ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 16:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են «Toyota Camry» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, վթարի հետևանքով 3 հոգիտեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Կիսվել սոց․ ցանցերում