Պատվիրատու՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն, այսուհետ՝ Պատվիրատու, հրավիրում է հայտատուներին ներկայացնել հայտեր «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Շամբ ՀԷԿ-ի մեքենայական և շանդորային փականների սրահների տանիքների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթի հետ կապված գնումների համար։
Բաց մրցույթի հղման համար ՝ «ՔԳՀԿ 19/24»
Երկիրը՝ Հայաստան
Մրցույթի մեկնարկի ամսաթիվ՝ 17 հունիսի 2024 թ.
Հարգելի գործընկերներ,
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն (Պատվիրատու), հայտարարում է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Շամբ ՀԷԿ-ի մեքենայական և շանդորային փականների սրահների տանիքների վերակառուցման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ:
- Բաց մրցույթը կիրականացվի երկու փուլով: Հայտատուները տեխնիկական և ֆինանսական առաջարկները ներկայացնում են միաժամանակ երկու փակ ծրարներով Coupa էլ․ գնումների համակարգի միջոցով (Coupa Supplier Portal (coupahost.com))։
- Հայտատուները պետք է իրենց առաջարկները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով` օգտագործելով Coupa համակարգը և հաշվի առնելով Coupa-ի օգտագործման պայմանները, ինչպես նաև սույն փաստաթղթով սահմանված բաց մրցույթի պայմանները:
- Առաջին փուլին կբացվեն տեխնիկական առաջարկները և կգնահատվեն մրցութային փաթեթի պահանջների համապատասխան։ Ցանկացած տեխնիկական առաջարկ, որը չի բավարարի մրցութային փաթեթի և/կամ տեխնիկական բնութագրի պահանջներին, կհամարվի չհամապատասխանող։ Տվյալ հայտատուի ֆինանսական առաջարկը չի կարող դիտարկվել ֆինանսական առաջարկների բացման՝ երկրորդ փուլում: Աշխատանքների տևողությունը 90 օր է՝ սկսած պայմանագրի կնքման օրվանից։
- Նշված աշխատանքները դասվում են Կապալառուների Աշխատանքի Պաշտպանության Տեխանվտանգության և Շրջակա միջավայրի պահպանման կառավարման ընթացակարգի Ա դասի ռիսկայնությանը։
- Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի հունիսի 25-ը, 11:00-ն, Երևանի ժամանակով: Հետաքրքրված ընկերությունները կարող են լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալ սույն բաց մրցույթի վերաբերյալ՝ իրենց առաջարկները ուղարկելով գնումների մասնագետ Ա․ Նիկոլայան [email protected] հասցեին, Հեռ +37428450022։
Հայտատուները, ովքեր հետաքրքրված են այս գնումով, կարող են գրել. [email protected] նշելով իրենց էլ. հասցեն հաստատել իրենց հետաքրքրությունը և ստանալ Coupa համակարգին մասնակցելու հրավեր:
- Մրցութային փաթեթը կազմվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Գնումների ընթացակարգին համապատասխան և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 19-ի 273Ա որոշմամբ (https://eservices.contourglobal.eu/armenia/): Բաց մրցույթը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գնումների ընթացակարգի համաձայն: Սույն մրցույթից բխող վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում:
Մրցութային փաթեթին ամբողջությամբ անվճար կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․
https://contourglobal.box.com/s/r6xmat68iu13qy1ze2cde5ruobpb28zj
