Սոչիի լողափերից մեկում ընկերոջ հետ զբոսնող աղջկան ծովը քշել-տարել է: Միջադեպի պահը ֆիքսել են տեսախցիկները:
Ինչպես հայտնում է Kub Mash տելեգրամ-ալիքը, զույգը հանգստի է եկել Լիպեցկի մարզից։ Փոթորկի ժամանակ երիտասարդները կատակով միմյանց հրել են ջուրը, սակայն ինչ-որ պահի ալիքը ծածկել է զույգին։ Աղջկան սկսել է քաշել ծովը, երիտասարդը չի կարողացել պահել նրան:
Հաղորդվում է, որ տղան անմիջապես չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, ուստի որոշ ժամանակ փնտրել է ընկերուհուն ափի եկայնքով:
ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանային որոնողափրկարարական ջոկատի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին։ Սկզբում որոնողական աշխատանքներն իրականացվել են ափի երկայնքով, ապա՝ նավով։ Դեռևս արդյունք չկա:
