Իմ եկեղեցին իմ տունն է։ Մոմավառությունն ու խնկարկումն էլ է տանս կատարվում, որդիներիս շնորհիվ։
Ափսոս, այնինչ սկսած 1979 — ից, երբ առաջին նկարահանող սարքը հայտնվեց ձեռքումս, թէ՚ Հայաստանյաց, թէ՚ հայկական աշխարասփյուռ եկեղեցիներն այցելել ու մեծ մասի վերա-բերյալ տեսանյութեր եմ հավաքել, ներկայացնելով հայ հեռուստադիտողին, հակիրճ ռեպորտածների տեսքով։
Իսկ գլուխգործոցը հանդիսացավ, ժողովրդական «Սև մութ ամպեր» մեղեդու, Արա Գևորգյանի մշակմամբ ոգեշնչված, իմ ստեղծած, 12ր.- 47վ. տևողությամբ «Հայաստան» տեսաֆիլմը, որն արագորեն տարածվեց ամենուր, որտեղ հայ կար։
Դրանում համոզվեցի Լոս Անջելես կատարած առաջին իսկ այցելության ժամանակ, երբ հեռուստացույցը միացնելով տեսա այնտեղ աշխատող, մի շարք «Հայ թելեժամերի» գլխագրերը։ Նրանք իմ տեսաֆիլմը կտրատել ու իրենց հաղորդումների գլխագրերն էին դարձրել։
Մեկ ուրիշը գուցե հեղինակային իրավունքով տեղին կզայրանար, սակայն ես ներքին ուրախությունս հազիվ զսպելով հպարտանում էի հայ քրիստոնյա լինելուս առիթով։
Այնպես որ Հային դժվար է որևէ առիթով եկեղեցուց ու խաչ- քարերից հեռացնել, դարերից եկող կապը կտրելով։
Ես վստահորեն կասեի՝ անհնար է։ Այ անազնիվ եկեղեցա-կանների՞ց հնարավոր է…
Հայ քրիստոնյան խելացի է, այդ խնդիրը ինքը կլուծի, թացը չորից զատելով… Քավլիցի մենք այդ փորձն ունենք, սկսած չորրոդ դարի սկզբից, հենց դա է մեզ փրկել ոչնչացման եզրին հայտնվելու բազմաթիվ առիթներից։
Քեզ պինդ պահիր ՀԱՅ, վճռորոշ մարտը դեռ առջևում է, նեռն իր բթացած ատամներն է նորից սրում, իսկ մենք կանք ու կլինենք, ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ…
