Տեսանյութ․խոսում ենք պարտություն, պшտերազմ, բայց չենք արել ամենակարևոր արձանագրումը, սրբացրեցինք բшնակը և ինչի՞ հասանք. վարչապետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ այն միակն է, որը սփյուռքի մեր հայրենակիցներին պետական համակարգի հետ կապելու փորձ է անում: «իԳործ»-ը սփյուռքի հայրենակիցներին հնարավորություն է տալիս Հայաստանը բոլոր դիտանկյուններից տեսնել՝ ստեղծելով օրգանական կապ Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև։

«Այն մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել և ՀՀ-ն իր բոլոր առավելություններով ու թերություններով տեսնել ներսից, այսինքն Հայաստանն ընկալել ոչ թե սրբապատկեր, որի առաջ պետք է մոմ վառել, այլ կենդանի օրգանիզմ, որն ունի առավելություներ, թերություններ, որը տեղ-տեղ կարելի է լինել սիրելի, տեղ-տեղ՝ ոչ գրավիչ և այլն:

Մենք սիրում ենք ամեն ինչ կոթողացնել, սրբացնել: Մենք պետությունն էլ ենք կոթողացնում ու սրբացնում, թվում է՝ ի՞նչ վատ բան կա, ինչի՞ն եք դեմ, պրոբլեմն այն է, որ, երբ կոթողացնում ու սրբացնում ենք, մենք մեզ զրկում ենք այն ավելի լավը դարձնելու հնարավորությունից, մենք մեզ զրկում ենք այն ընկալումից, որ պետությունն ընդամենը գործիք է՝ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար:

Մենք սրբացրեցինք մեր բանակն ու ինչի՞ հասանք:Այսքան քննարկում խոսում ենք՝ պարտություն, պատերազմ, բայց չենք արել ամենակարևոր արձանագրումը՝ այն, ինչ տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո՝ մեր բանակի սրբացման ու կոթողացման պատճառն է։ Հանկարծ վատ բան չասեք, բանակն ուրիշ օրգանիզմ է, իրեն չի կարելի վատ բան ասել: Ու մենք տրվել ենք դրան՝ հո՜պ, սրբություն է, չկպնեք հանկարծ այդ սրբությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում