Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է հազվագյուտ «փունգսան» ցեղատեսակի երկու որսորդական շուն, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
«Ընկեր Կիմ Չեն Ընը նախագահ Պուտինին նվիրեց մեր երկրի ազգային շներ Կումսուսան պետական հյուրատան այգում», — ասվում է հայտարարության մեջ:

«Փունգսան»-ը ԿԺԴՀ-ի ազգային որսորդական շների ցեղատեսակ է: Այն ստացել է իր անվանումը հյուսիսային Փունգսան շրջանի լեռներից, որտեղ առաջին անգամ բուծվել է: Շատ հազվադեպ հանդիպող տեսակ է և գրեթե անհայտ երկրի սահմաններից դուրս:
Այս ցեղի շները շատ ուժեղ և արագաշարժ են, քանի որ նրանց ծագման վայրը լեռնային շրջաններն են։ Դրանք ավանդաբար օգտագործվում են խոշոր կենդանիների, այդ թվում՝ Ամուր վագրի որսի համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԺԴՀ-ի ղեկավարը Պուտինին նվիրել էր նաև կիսանդրիներ, այլ արվեստի գործեր։ Պուտինը պատասխանել է՝ր Կիմ Չեն Ընին «Աուրուս» մեքենա, թեյի հավաքածու և ծովակալի դաշույն նվիրելով։
