Այդ դեպքում Հյուսիսային Կորեան ռшզմական օգնություն կցուցաբերի Մոսկվային․Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեան առանց վարանելու ռազմական օգնություն կցուցաբերի Մոսկվային, եթե ԱՄՆ-ի կամ արևմտյան այլ երկրների «կամակատարները» հարձակվեն Ռուսաստանի վրա: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:

«Եթե ԱՄՆ-ի և Արևմուտքի «կամակատարները» չեն հրաժարվի մեր եղբայրական պետության՝ Ռուսաստանի վրա ռազմական հարձակման մասին իրենց վտանգավոր մտքերից և նորից հարձակում կգործեն, ապա ես առանց վարանելու հրաման կտամ ԿԺԴՀ — ի զինված ուժերի կիրառման մասին՝ թշնամիների զինված հարձակումը հետ մղելու նպատակով», — ասել է պետության ղեկավարը։

Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ դա կանի կորեա-ռուսական պայմանագրի համաձայն:

Կիսվել սոց․ ցանցերում