ՌԴ-ում մասնավոր ուղղաթիռ է կործանվել. կան զпհեր

ՌԴ Ամուրի շրջանում ուղղաթիռ է կործանվել, կա առնվազն 4 զոհ:

Այս մասին հայտնել են ՌԴ արտակարգ ծառայությունները:

«Ամուրի շրջանի Տինդինսկի թաղամասում վթարի է ենթարկվել հինգ նստատեղ ունեցող Robinson R-66 ուղղաթիռ, նախնական տվյալներով՝ բոլորը մահացել են»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ուղղաթիռը պատկանել է տեղի անտառահատման ընկերությանը։

«Օդանավում անտառահատման ընկերության աշխատակիցներ են եղել, նրանք դուրս են եկել արտադրամասից»,- հավելել են Արտակարգ իրավիճակների ծառայությունից։

ՌԴ քննչական կոմիտեի Արևելյան միջտարածաշրջանային տրանսպորտի քննչական վարչությունը հաստատել է ուղղաթիռի կործանման մասին տեղեկությունը։

«Նախնական տվյալներով՝ հունիսի 20-ի առավոտյան Robinson R-66 օդանավը օդաչուի հսկողության ներքո և երեք ուղևորներով թռել է փայտամշակման գործարանի տարածքից դեպի Ջելտուլա գետի մոտ գտնվող կետ՝ Ամուրի շրջանի Տինդինսկի շրջանը, սակայն, այն չի ժամանել նշանակված վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ արտակարգ ռադիոփարոսային ազդանշան է ստացվել և գրանցվել օդանավի գտնվելու վայրի ծայրահեղ կոորդինատային կետը։

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում պարզվել է ուղղաթիռի գտնվելու վայրը։ Զոհերի թվի մասին տեղեկությունները ճշտվում են, հայտնել են Քննչական կոմիտեից։

Քրեական գործ է հարուցվել:

Կիսվել սոց․ ցանցերում