Տեսանյութ․նոր համախոհներ պետք է ամրագրի ժողովուրդը, եթե վարչապետն է անում, նման դեպքում «Հոկտեմբերի 27» է լինում․ Սարգսյան

Իշխանությունների համար Եվրամիությանը միանալու հարցը օրակարագի քննարկման թեմա է։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ-ի` ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Մենք բազմաթիվ անգամներ հանձնառություն ենք վերցրել, որ դեպի Եվրոպա գնալու գործընթացում աջակցելու ենք գործող իշխանություններին։ Քննադատելու ենք բոլոր խոչընտդոտները, որոնք խանգարելու են մեզ ԵՄ անդամ դառնալու, քննադատելու ենք բոլոր ուժերին, որոնք դեմ են լինելու դրան, քննադատելու ենք իշխանություններին, եթե իրենք դանդաղեն, բայց եթե իրենք այդ ուղղությամբ դանդաղ քայլեր էլ անեն, մենք աջակցելու ենք և շարունակելու ենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ 2020 թվականից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած բոլոր գործընթացները կապ չունեն ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ Տավուշի սահմանազատման, և ո՛չ էլ Լաոյի արթնանալու հետ։

«Այդ խնդիրները մեկ հարց են ունեցել՝ ի՞նչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը 2018 թվականի հեղափոխությունից հետո, գնալո՞ւ է դեպի քաղաքակիրթ աշխարհ, թե՞ մնալու է այնտեղ, որտեղ ստորագրված պայմանագրեր ունի, և այս առումով ՀՀ ներքաղաքական դաշտը բաժանվել է երեք մասի․ առաջինը պնդում է, որ Հայաստանը իր գործունությունը պետք է ծավալի ՌԴ-ի հետ իր հարաբերություները սերտացնելու համար, երկորրդ ուղղությունը գտնում է, որ Հայաստանը պետք է նոր գործընկերներ գտնի ու Եվրոպայի հետ հարաբերությունները սերտացնի, բայց պետք է պահի նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները, և կա երրորդ ուժը, որն առաջարկում է Հայաստանին անել քաղաքակրթական ընտրություն»,- նկատեց նա։

Վերջինս խնդրեց ՀՀ իշխանություններին ականջալուր լինել իրեն և ԵՄ անդամակցության համար հրավիրված ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 21-ին, ինչպես 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվել է անկախության հանրաքվեն։ Դա, ըստ նրա, կնշականակի, Հայաստանը դառնում է այս տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ, առաջատար։

«Իհարկե, սա չի նշանակում, որ ես ուլտիմատիվ պահանջներ եմ դնում, ես ուզում եմ օգնած լինել Հայաստանին, ես ուզում եմ, որ առաջիկայում, Աստված չանի, նույնիսկ ընտրությունների վատ զարգացման դեպքում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, մենք ունենանք ապահովության լրացուցիչ բարձիկ, որովհետև ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած Հայաստաաը միանշանակ ավելի ապահով է լինելու արտաքին քաղաքական ճնշումներից, քան այսօրվա Հայաստանը, որովհետև ՀՀ վարչապետն ինքն է բազմիցս ասել, որ ՀՀ անվտանգությունը վտանգված է, իսկ ովքեր են վտանգում այն՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, պետք է օր առաջ նոր համախոհներ ունենանք, և դա ամրագրի ժողովուրդը, դա չպիտի ամրագրի ՀՀ գործող իշխանությունը, ՀՀ վարաչպետը, որովհետև նման դեպքերում հոկեմբերի 27 է տեղի ունենում»։

Նա հույս հայտնեց, որ իշխանությունները ուշադիր կհետևեն քննարկումներին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում