Վերջերս Lragrogh.com-ը հարցազրույց էր ներկայացրել ԱԳԳ ռազմարդյունաբերական կազմակերպության նախագահ Արմեն Խաչատրյանի հետ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը, որպես ռազմարդյունաբերության գիտակ, չի կարող ներկայանալ, բայց միշտ կանգնել է այն մարդկանց կողքին, որոնք նպաստել են մեր երկրի հզորացմանը։ «Ռազմարդյունաբերությունը մեր ամենանհրաժեշտ ոլորտներից մեկն է, որն օգնելու է մեզ շտկելու մեր մեջքը, հզորանալու։ Ես գտնում եմ, որ հայ ժողովուրդն ունի պոտենցիալ՝ զարգացնելու ռազմարդյունաբերության բոլոր ճյուղերը, այդ թվում նաեւ՝ ԱԳԳ-ն »,- ասաց ԱԺ պատգամավորը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Այդ ոլորտն օգնելու է մեզ, որ շտկենք մեր մեջքը․տեսանյութ
