Մարդկանց մեծ մասն ինքն իրեն չի ճանաչում։Եվ սա է բոլոր խնդիրների խորքային արմատը։ Ինքնաճանաչման բացակայությունն է ընկած նաև ծուլության հիմքում։ Ծուլությունը որը քրիստոնեության մեջ համարվում է մահացու մեղք,և իրավմամբ,դանդաղ սպանում է մարդուն,դա առաջանում է ինքդ քո,քո ներսի աշխարհի,քո կարողությունների և ցանկությունների մասին անտեղյակ լինելու հետևանքով։ Երբ մարդը չգիտի ինչ է ուզում կյանքից, երբ չգիտի ինքն ինչ կարող է առաջարկել կյանքին։ Պարզապես հարմարվել է ստեղծված իրավիճակին և ծուլանալու առիթը բաց չի թողնում։ Որովհետև մարդիկ չգիտեն ինչ են իրենք իսկապես ուզում և ինչ կարող են անել։ Հենց սա է ինքնաճանաչման բացակայությունը։ Ծուլությունը հաղթահարելու մի ուղի կա,հասկանալ, թե ինչ կարող ես անել այնպես, որ արածդ քեզ նախ և առաջ հոգեկան բավարարվածություն ու երջանկություն բերի։ ԱՍՏՎԱԾ յուրաքանչյուր մարդու տալիս է կյանքն արժանավայել ապրելու համար, իսկ ծույլ մարդը չի օգտագործում այն տաղանդները և շնորհները, որովհետև չի ճանաչում դրանք կամ չգիտի ինչպես օգտագործել։ Ծուլությունը մարդուն խանգարում է արարել,ստեղծագործել, և որքան տարիներն անցնում են,մարդը կարծրանում ու չորանում է և նաև կորցնում է հավատը։ Եթե ցանկանում ես ճանաչել ինքդ քեզ այնպես և այնքան, որ տեսնես ԱՍՏԾՈՒՆ քո մեջ,ՈՎ պատրաստ է արարել քո ձեռքերով,կյանքդ լցնել նոր բովանդակությամբ,ծուլությունը փոխարինել խանդավառությամբ և իմաստությամբ։ Դու ինքդ ես որոշում ինչն ընտրել,մնալ ծուլության մեջ, թե դուրս գալ դրանից։Եվ թող ԱՍՏՎԱԾ օգնական լինի քեզ այդ կարևոր գործում։ Ամեն
Մի ծուլացեք,դա մահացու մեղք է, սովորեք աղոթել,վստահեք ԱՍՏԾՈՒՆ, օգնություն խնդրեք ԱՍՏԾՈՒՑ, ՆԱ ողորմած է կօգնի ձեզ հաղթահարել ծուլությունը։ Ամեն
