Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզի Նուռնուսի ամառանոցներից մեկում․ ժամանել են հրշեջ-փրկարարներ․ պարեկները սшհմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

հունիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Այրվել են կենցաղային իրեր։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/06/21/1264126?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1QSNnfqnZ-A9R02HszwxljVrHLFs0BbFPANMzIn857SgM0ecD21V0b-SM_aem_ZmFrZWR1bW15MTZieXRlcw

Կիսվել սոց․ ցանցերում