Շահրամանյանը որ նման դիմադրություն ցույց տար Արցшխի համար, ինչպես ծшռայողական մեքենայի՝ այլ կարգավիճակ կլիներ. Առաքելյան

Շահրամանյանը միլիարդ դոլարից ավել զենք տվեց Ադրբեջանին, բայց մեկ մեքենա չի ցանկանում տալ Հայաստանին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝ շարունակելով.

«Էդ անձը, ով ստորագրեց Արցախի լուծարման փաստաթուղթը, եթե նման դիմադրություն ցույց տար Արցախի համար, ինչպես դիմադրում է իր ծառայողական մեքենայի համար՝ Արցախի այլ կարգավիճակ կունենայինք։

Հ.գ. Հետաքրքիր է, իսկ Ադրբեջանին հանձնված միլիարդ դոլարի զենքի դիմաց Բագրատ Գալստանյանն ինչ-որ բան նվիրելու՞ է Շահրամանյանին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իրավապահները կոտրել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դարպասը և առգրավել Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան: Դարպասը կոտրել են, քանի որ անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել մտնել ներս:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով քննիչը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում է կայացրել։

Ըստ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝ ավտոմեքենան կնիքվել էր օրեր առաջ, հունիսի 21-ին իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց։

Հիշեցնենք՝ հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն առգրավել էր սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղին պատկանող ավտոմեքենան։ Դա սեփականության իրավունքով ԼՂ-ի նախկին նախագահի թիկնազորին պատկանող ավտոմեքենան է, որը վարում էր Աշոտ Դանիելյանը։

«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ մեքենան առգրավելու որոշումը կայացվել էր հենց Աշոտ Դանիելյանին վերաբերող գործի շրջանակներում:

Կիսվել սոց․ ցանցերում