Միայն այս տարի Նոր Նորք վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք 25000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ընթացքի մեջ են «Տորք Անգեղ» զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները, որի ավարտից հետո այն կդառնա նորաոճ հանգստի գոտի։
«Երևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելը մեր կարևոր առաքելություններից է»,- գրել է քաղաքապետը։
