Մեքենան «Բոչկի ձոր»-ում բախվել է արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրшվոր

հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:00-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Բոչկի ձոր» հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել է: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարվոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:   Ըստ տեղեկությունների՝ վիրավորը վարորդն է եղել:

Կիսվել սոց․ ցանցերում