Գիտելիքը նախևառաջ անվտանգություն է բոլոր առումներով. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

Կրթական համակարգի սիրելի՛ պատասխանատուներ, աշակերտներ եւ ուսանողներ,

Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա ու Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքը սկսվում է հարցից, իսկ պատասխանը նոր բացահայտումների մեծ հնարավորություն է տալիս: Այն, ինչ սովորեցնում են դպրոցում, ուսումնական հաստատություններում, ամրացնում եւ զինում է սովորողներին, դարձնում առավել գիտակից ու շրջահայաց:

Գիտելիքը նախեւառաջ անվտանգություն է բոլոր առումներով, ինչը մղում է խոր եւ համոզիչ հաղթանակների:

Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ, օգտագործեք սովորելու հնարավորությունը եւ ուսումնական տարվա ընթացքում վերցրեք այն, ինչ հետեւողականորեն եւ առանց հոգնելու տալիս են ուսուցիչները: Ուսումնառության հաջող մեկնարկ եմ մաղթում:

Կիսվել սոց․ ցանցերում