Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը, որի ընթացքում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից զինվորական ծառայության է ճանապարհվել Մարտունի համայնքի նորակոչիկների առաջին խումբը։
Զորակոչի արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Բենիկ Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման, Մարտունու համայնքապետարանի, ուժային կառույցների ներկայացուցիչները, նորակոչիկների ծնողները և հարազատները։
Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն օրվա առիթով շնորհավորել, խաղաղ և ապահով ծառայություն է մաղթել նորակոչիկներին, հույս հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները և բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։
Այնուհետ նորակոչիկներն իրենց ծնողների, հարզատների, պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել են Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ստացել են հոգևոր դասի օրհնությունը, մոմեր վառել, ապա ուղևորվել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան։
2024 թվականի ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև հուլիս ամսվա վերջ։
