Ես հավատում եմ երկխոսության ուժին. Մակրոնը չի բացառել Պпւտինի հետ հնարավոր զրույցի հավանականությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է շարունակեր երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ: Վերջին ամիսներին մենք չենք շփվում, բայց ես չեմ բացառում զրույցի հնարավորությունն այս կամ այն թեմայի շուրջ»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ հավատում է երկխոսության ուժին։

«Լիովին անկեղծ եմ ասում՝ կարծում եմ, որ միշտ կարևոր է շարունակել երկխոսությունը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը մանրամասնել է, որ Պուտինի հետ կքննարկեր, մասնավորապես, «ատոմային էլեկտրակայանների թեման»՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։

Իր հերթին, ՌԴ նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է փոխգործակցելու Փարիզի հետ, եթե ֆրանսիական կողմը նման ձգտում ունենա։

Կիսվել սոց․ ցանցերում