Ահա քեզ՝ ,,պատասխանատու,, մամուլ, ահա քեզ՝ արտաքին քարոզչություն

Տեղեկատվական սադրանքն ինչպե՞ս է լինում: Հայաստանյան լրատվամիջոցը հարցազրույցի է հրավիրում ԵԱՀԿ ամերիկացի նախկին համանախագահին, նա ասում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանվել, շարունակելու է ունենալ բանակ, չի ցրելու այն, պաշտպանելու է իր սահմաններն արտաքին ցանկացած սպառնալիքից, սակայն ցավալի է, որ երբ մոտենում ենք խաղաղության համաձայնագրի կնքմանը, նման քայլը խառնում է և առավել բարդացնում բանակցությունները: Հայաստանյան լրատվամիջոցը նյութը վերնագրում է. ,,Ֆրանսիան Հայաստանին զենք վաճառելով գրգռում է Ադրբեջանին, երբ պայմանագրի կնքումը մոտ է,,-իսկ ալիեւյան լրատվամիջոցը՝ հղում անելով հայկական ԶԼՄ-երին, արդեն գրում է. ,,Վաշինգտոնը Ֆրանսիայի մեղադրում է Ադրբեջանի դեմ սադրանքի մեջ,,: Ահա քեզ՝ ,,պատասխանատու,, մամուլ, ահա քեզ՝ արտաքին քարոզչություն: Չպետք է կասկածել, որ այս սուռոգատի հիման վրա քաջասրունք քաղաքագետների մի ջոկատ մոտակա օրերին տաղավարից տաղավար է ճեպելու, որպեսզի հանրությանը ներշնչի, որ Միացյալ Նահանգները Հայաստանից ,,պահանջում է չզինվել, այլ լռելյայն բավարարել Ալիեւի բոլոր ցանկությունները,,: Հավելելու բան չկա, շատ ,,պրոֆեսիոնալ, ազգային-հայրենասիրական աշխատանք է կատարել,, Ջեյմս Ուորլիքին կապի դուրս բերողը, որ, ամենեւին էլ բացառված չէ՝ ԱՄՆ ,,Ադրբեջանական տուն,, լոբբիստական կառույցն է:

Կիսվել սոց․ ցանցերում