ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:
Այս մասին տեղեկացնում ենՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում էր նաև ականանետ:
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Ադրբեջանական կողմում կա 3 վիրավոր:
Կրակ է բացվել նաև Նորաբակի ուղղությամբ:
