Վրաստանը կգործադրի բոլոր ջանքերը Ադрբեջանի և Հայաստանի միջև խшղшղության հաստատման համար. ԱԳ նախարար

«Վրաստանն ու Ադրբեջանը աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Ադրբեջանը մեզ համար և՛ լավ բարեկամ է, և՛ շատ լավ ռազմավարական գործընկեր»։

Այս մասին, ըստ Վրաստանի Report բյուրոյի, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին Թբիլիսիում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում։

Դարչիաշվիլին ասել է, որ Վրաստանը բոլոր ջանքերը կգործադրի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար։

Հիշեցնենք՝ Բայրամովն էլ հայտնել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, առաջիկայում ականատես կլինենք դրական քայլերի:

Կիսվել սոց․ ցանցերում