Արագածոտնում սկեսրայրը հիվանդանոցում հարսին տեսակցելու շուրջ վեճի ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել բուժանձնակազմի հասցեին

Հունիսի 23-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին են զանգահարել և հայտնել, որ հարբած վիճակում գտնվող տղամարդը հայհոյանքներ է հնչեցնում՝ խնդրելով մոտենա ոստիկան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ «Ապարան» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Մարինե Հ․-ին տեսակցելու հարցի շուրջ վերջինիս ամուսնու հայր, Արագածոտնի մարզի բնակիչ 63-ամյա Սմբատ Գ․-ն ալկոհոլ օգտագործած վիճակում միջանցքում և բակում մոտ 10-15 րոպե հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ՝ ուղղված հիվանդանոցի բուժաշխատողների հասցեին, խախտելով հիվանդանոցի հիվանդների անդորրը, խաթարելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը:

Սմբատ Գ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Կիսվել սոց․ ցանցերում