Եթե երկրները հայտարարում են խшղաղության ձգտելու մասին, սպшռնալիքի լեզվով չպետք է խոսեն. Մեհդի Սոբհանի

Եթե երկրները հայտարարում են խաղաղության ձգտելու մասին, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի շարունակվող սպառնալիքների պարագայում ի՞նչ գործողությունների կարող է դիմել Իրանը, եթե Ադրբեջանն ագրեսիայի դիմի մասնավորապես Սյունիքի նկատմամբ:

«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մեր համագործակցության ձևին, դա արդեն կախված է Հայաստանի Հանրապետության կառավարությունից: Մենք պատրաստակամություն ենք հայտնել գործակցել երկու երկրների շահերից բխող բոլոր ոլորտներում: Այո՛, նաև՝ ռազմական: Ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել, և դրա հիմքում պետք է լինեն փոխադարձ ընկալումները»,- ասել է Սոբհանին:

Կիսվել սոց․ ցանցերում