Արմավիրիում բախվել են խնամիների մեքենաները. 7 վիրшվորներից 3-ն անչափահասներ են

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։50-ի սահմաններում Վանանդ գյուղի վարչական տարածքում, գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ 5-ին՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Վիրավորներից 2-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից այնուհետև տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վարորդները խնամիներ են։

Կիսվել սոց․ ցանցերում