Սևանում ափից հեռացած քաղաքացին չի կարողացել ինքնուրույն վերադառնալ

Օգոստոսի 25-ին՝ ժամը 12:10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրակարարները նկատել են քաղաքացու, ով ափից հեռացել է մոտ 15 մետր և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ։

Փրկարարները քաղաքացի Ս. Խ.-ին (ծնված 2002 թ․) մոտեցրել են ափ։

Կիսվել սոց․ ցանցերում