Իրականացվել է դեգրադացված տարածքների մոնիթորինգ. ՇՄՆ-ն ամփոփել է շաբաթը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում նախարարության ենթակա կառույցներում կատարված աշխատանքը:

«Զանգեզուր» արգելավայրի տարածքում ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և «Կաթնասունաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի մասնագետների հետ համատեղ իրակացվել են բուսական աշխարհի մշտադիտարկման աշխատանքներ՝ շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Կենսաբազմազանության առաջնահերթ ցուցիչ տեսակների մոնիթորինգի պլան Հայաստանի համար 2023-2032թթ.» նախագծի շրջանակում։

«Էրեբունի» պետական արգելոցում Հանրային հեռուստաընկերության թեմատիկ նկարահանման ընթացքում կազմակերպության գիտության բաժնի աշխատակիցները հանրության ուշադրությանն են ներկայացրել արգելոցում աճող վայրի ցորենները, դրանց առանձնահատկությունները:

«Դիլիջան» ազգային պարկում գիտական բաժնի աշխատակիցները ազգային պարկի տեղամաս մասնաճյուղերում շրջայցի ժամանակ իրականացրել են դեգրադացված տարածքների մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրություններ՝ խոտաբույսերի և ծառաբույսերի մոտ ֆենոլոգիական փուլերի վերաբերյալ։

«Սևան» ազգային պարկում այցելուների կենտրոնում ազգային պարկի տարածքում առկա բուսական և կենդանական աշխարհին ու Սևանա լճի էկոհամակարգին վերաբերող էկոկրթական միջոցառումներ են անցկացվել:

Կիսվել սոց․ ցանցերում